Հացահատիկի համաշխարհային գները կրկին բարձրացել են

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 26, 2010 0:24

Հացահատիկի համաշխարհային գները կրկին աճել են այս շաբաթվա ընթացքում: Սեպտեմբերի 24-ին համաշխարհային ամենամեծ` Չիկագոյի ցորենի բորսան փակվել է 3,3 տոկոս ցորենի գների աճով:

Ինչպես հաղորդում է  «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, հացահատիկի հանդեպ պահանջարկի աճը պայմանավորված է Կանադայում բնակլիմայական պայմանների վատթարացմամբ, որտեղ հորդառատ անձրեւները թույլ չեն տալիս անհրաժեշտ չափով իրականացնել բերքահավաքի աշխատանքներ: Հացահատիկի գնի աճին նաեւ նպաստել է դոլարի փոխարժեքի անկումը:

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply