Ադրբեջանի դեսպանը Հայաստանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2010 22:23

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին այցելել է Երևան` մասնակցելու ԱՊՀ երիտասարդ սիմֆոնիկ նվագախմբի համերգին:

Համերգին նաև մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան, ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության խորհրդի տնօրեն Արմեն Սմբատյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 22-ին Սմբատյանը մասնակցել էր ադրբեջանցի կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյլիի 125-ամյակին նվիրված երաժշտական փառատոնին, որը տեղի ունեցավ Բաքվում:

ԱՊՀ-ի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը հանրահայտ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի դիրիժորությամբ այնտեղ ևս համերգ էր տվել: Համերգին մասնակցել էին Փոլադ Բյուլբյուլօղլին, մշակութային համագործակցության գծով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը և այլք:

ԱՊՀ-ի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ հանգրվանը Կիևն է:

Դիտվել է 1972 անգամ:
Print Friendly

Leave a Reply