Կրկին ռուսներին հաղթեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 25, 2010 20:00

Խանտի Մանսիյսկում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակցին հաղթարշավները` միևնույն 2,5:1,5 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի 2-րդ և Հունաստանի հավաքականների նկատմամբ: Տղամարդկանց և կանանց թիմերի մրցամարտերում երեքական հանդիպում ավարտվեց ոչ-ոքի: Մեր երկրի հավաքականների համար վճռորոշ էին Արման Փաշիկյանի և Նելլի Աղինյանի տարած հաղթանակները: Ուշագրավ է, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախորդ տուրում նույն հաշվով առավելության էր հասել Ռուսաստանի 3-րդ հավաքականի նկատմամբ: Ի դեպ, մեր երկրի տղամարդկանց ընտրանին անընդմեջ հինգերորդ հաղթանակը տարավ:

Դիտվել է 1583 անգամ:
Print Friendly

Leave a Reply