ԱՄՆ-ը մտադիր է Գոլանի բարձունքները հանձնել Սիրիային 2 փուլով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2009 14:27

golanՄիացյալ Նահանգները իսրայելա-սիրիական բանակցություններում նոր առաջընթաց գրանցելու ծրագիր է մշակել: Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի բանագնաց Ջորջ Միտչելի օգնական Ֆրեդ Հոպը երեկ ժամանել է Իսրայել` իր հետ ունենալով Դամասկոս-Թել Ավիվ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մանրամասն ծրագիր: Ըստ այդմ` Գոլանի գրավյալ բարձունքները պետք է անցնեն Սիրիային 2 փուլով: Առաջին փուլում տարածքում պետք է իրականացվի իսրայելասիրիական համատեղ կառավարում, կողմերը պետք է տնտեսապես զարգացնելով`տարածքը դարձնեն զբոսաշրջային կենտրոն: Գոլանի բարձունքների մեկ երրորդն էլ պետք է դառնա «խաղաղության այգի», որը բաց կլինի սիրիացի և իսրայելցի ժողովուրդների համար: Պաշտոնական Դամասկոսը դեռևս չի մեկնաբանել իսրայելական մամուլում հայտնված տեղեկությունը: Ֆրեդ Հոպը վաղը կմեկնի Սիրիա:

Alshark Al-Awsat

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply