Աշխարհասփյուռ հայ իրավաբանները սեպտեմբերին կհանդիպեն Հայաստանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 14, 2009 14:41

Սեպտեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք իրավաբանների համահայկական առաջին համաժողովին մասնակցության 10 հայտ է ստացվել ԱՄՆ-ից ու Ռուսաստանից, 7-ը՝ Իրանից, 6-ը Ֆրանսիայից և  24 հայտ` Հայաստանից:

Սփյուռքի նախարարության նախաձեռնած համաժողովը նպատակ ունի համախմբել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ իրավաբանների ներուժը, ներգրավել նրանց Հայաստանի ներքին կյանքում և ստեղծել իրավաբանների համահայկական ընկերակցություն:

Նախարարությունը  համաժողովին մասնակցելու մոտ 1000 հրավեր է ուղարկել սփյուռքի տարբեր համայնքներ՝ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Եվրոպական երկրներ, Թուրքիա, Սիրիա, Լիբանան:

Համաժողովին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 1-ը՝ lawyersforum2009@mindiaspora.am էլեկտրոնային փոստով:

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply