Անցանկալի հակառակորդներ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 25, 2010 9:55
Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի համաժողովում, որն անցկացվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, վիճակահանությամբ որոշվեցին մինչև տասնյոթ տարեկան հանդբոլիստուհիների 2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները: Մեր մարզուհիներն ընդգրկվել են վեցերորդ խմբում և ուժերն են չափելու Հոլանդիայի, Ռումինիայի, Իսրայելի իրենց հասակակիցների հետ: Հակառակորդներն անցանկալի են: Հոլանդիայում, Ռումինիայում հանդբոլը բարձր խաղամակարդակ ունի, իսկ Իսրայելի ներկայացուցիչները հանդես են գալու տանը, հյուրընկալու են մրցաշարի մյուս մասնակիցներին: Խաղերը կայանալու են մարտին:






Facebook
Tweet This
Email This Post
