800 հազարերորդ զբոսաշրջիկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 24, 2010 21:49
Աջարիայի զբոսաշրջութան եւ առողջարանների դեպարտամենտն այսօր պարգեւատրել Է 2010 թվականի 800 հազարերորդ զբոսաշրջիկին՝ Գեորգի Սխիրտլաձեին, որն ընտանիքով հանգստանալու Էր եկել Քոբուլետ: Դեպարտամենտի նախագահ Թեմուր Դիասամիձեն այն կարծիքին Է, որ եկող տարի ինքնավարության սեւծովյան առողջարաններում հանգստացողների թիվը կհասնի 900 հազարի:
Սեպտեմբերի սկզբի տվյալներով՝ Աջարիա այցելուների թիվը 84,9 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համանման ցուցանիշից եւ կազմել Է 724 հազար 682: Աջարիա ամենից շատ այցելուներ են ժամանել Հայաստանից՝ 93113 մարդ, ինչը 64,5 տոկոսով ավելի Է, քան անցած տարվա նույն ժամանակաշրջանում: Թուրքիայից ժամանել Է 86586 մարդ, ինչը 93,4 տոկոսով ավելի Է, քան անցած տարվա համապատասխան ժամանակահատվածում:






Facebook
Tweet This
Email This Post
