Ձերբակալվել է ճանապարհային ոստիկանության տեսուչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 24, 2010 21:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում ձերբակալվել է Ճանապարհային Ոստիկանության առաջին գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կ. Հակոբյանը:

Ինչպես տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից, նա կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply