Ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 53,936,068 ԱՄՆ դոլար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2010 17:29

Սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 53,936,068 ԱՄՆ դոլարª 362.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 65,090,422 ԱՄՆ դոլարª 363.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,350,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 362.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 362.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 28.4 մլն ԱՄՆ դոլար:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply