Քննարկվել են Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ սահմանի չհամաձայնեցված տեղամասերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 24, 2010 17:27
Սեպտեմբերի 23-24-ը Բալակեն քաղաքում տեղի Է ունեցել Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ սահմանագծման պետական հանձնաժողովները հերթական 11-րդ նիստը: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվել են սահմանագծի չհամաձայնեցված տեղամասերը, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն Է ծագել դրանք ճշտել լրացուցիչ փորձագետների մակարդակով: Պետական հանձնաժողովների հաջորդ համատեղ նիստի անցկացման ամսաթիվը կորոշվի դիվանագիտական կապուղիներով:






Facebook
Tweet This
Email This Post
