3-5 տարվա ընթացքում Ադրբեջանում նավթի ու գազի խոշոր հանքավայրեր են բացվելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2009 14:31

ilham-aliev13_medium1Երկօրյա այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,  երկուշաբթի Լոնդոնում ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հայտարարել է, որ առաջիկա 3-5 տարվա ընթացքում Ադրբեջանում նավթի ու բնական գազի խոշոր հանքավայրեր են բացվելու:

Ներկայում Ադրբեջանն օրական արդյունահանում է մոտ 1 մլն բարել նավթ և 25-27 մլն խմ գազ:

Ալիևն ասել է, որ Ադրբեջանում բնական գազի հետախուզված պաշարները հասնում է 2 տրիլիոն խմ-ի, սակայն բոլոր հիմքերը կան պնդելու, որ արդեն մոտ ժամանակներս նոր հանքավայրերի բացման շնորհիվ դրանք կհասնեն 5 տրիլիոն խմ-ի:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` երեկ Ալիևը հայտարարել է նաև, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, և որ այդ երկրի հետ կապերը կարևոր են Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության տեսանկյունից:

Դիտվել է 1621 անգամ:
Print Friendly

Leave a Reply