Կիրկորովը վաճառում է այն բնակարանը,որտեղ ապրում էր Պուգաչովայի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 24, 2010 14:29

Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը վաճառում է Զեմլյանոյ վալի վրա գտնվող բնակարան,ուր ապրում էր Ալլա Պուգաչովայի հետ:   1993թ.Ֆիլիպը համոզեց Ալլային գնել 5  բնակարան այն շենքում,որտեղ անցել էր իր մանկությունը: Ստացվեց երկհարկանի ,7սենյականոց շքեղ բնակարան`ձայնագրման ստուդիայով,  տնային կինոսրահով,  սաունայով,   ջագուզիով և այլ  հարմարավետություններով:

Բաժանվելիս բնակարանը մնաց Ֆիլիպին,այն ժամանակ  դա գնահատվում էր մոտ  $1,5մլն դոլար,  բայց հիմա  երգիչ մտադիր է ,իր ասելով շատ լավ աուրայով,  բնակարանի համար ստանալ 10մլն դոլար:

“Այս բնակարանը հիանալի աուրա ունի,այն երջանկություն է բերում: Այստեղ երգանիկ են եղել իմ ծնողները ,ես”,-բնակարանի արժանիքներն է թվարկում Ֆիլին,-“Կենտրոնում է ,բայց խաղաղ,բակում եկեղեցի,երաժշտական դպրոց,որտեղ ես եմ սովորել: Այն ունի հրաշալի դիզայն`կազմված 5 միացված բնակարաններից:

Այդ թաղամասում մինչ այժմ ապրում է Ֆիլիպի հայրը`Բեդրոս Կիրկորովը: Չնայած այդ ամենին `մանկության գեղեցիկ հիշողություններով հանդերձ երգիչը որոշել է անպայման վաճառել բնակարանը:

“Ինչիս է պետք այդքան բնակարան,ես Բուլղարիայում էլ տուն ունեմ,ինքս ապրում եմ իմ անվան նրբանցքում”,-ասում է Ֆիլիպը:

Բայց կարծես թե խորամանկում է ,վաճառված բնակարանի փողով  նա մտադիր է  գնել բնակարան  Մոսկվայում `Նոր արբատի և Կուտուզովի պողոտայի խաչմերուկում:

Դիտվել է 1519 անգամ:
Print Friendly

Leave a Reply