«Աննա» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհի Արփինե Իսրայելյանը սեպտեմբերի 23-ին դուրս է գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 24, 2010 12:31
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել դերասանուհու բազուկոսկրը վիրահատվել էր: Նույն հիվանդանոցում նախաբազկի վիրահատում ստացած ֆիլմի նկարիչ Ներսես Սեդրակյանի առողջական վիճակը նորմալ է եւ նա դուրս կգրվի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: Նշենք, որ հեռուստասերիալը ցուցադրվում է Հանրային հեռուստատեսությամբ եւ երկրպագուների մեծ բանակ ունի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 23:30-ի սահմաններում Լենինգրադյան եւ Շինարարներ փողոցների հատման հատվածում իրար էին բախվել «Մերսեդես ML» մակնիշի 60 SO 101, «Օպել» մակնիշի 22 OS 803 եւ «Կոմս» տաքսի ծառայության «ՎԱԶ» 2107 մակնիշի ավտոմեքենաները: Արփինե Իսրայելյանն ու Ներսես Սեդրակյանը «Օպել» մեքենայի մեջ էին եղել, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:






Facebook
Tweet This
Email This Post
