Կմասնակցեն տասը երկրներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 24, 2010 12:27

Սեպտեմբերի 26-28-ը Ծաղկաձորում կանցկացվի Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության խորհրդի նիստ: Այն նախաձեռնել են Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA), Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Սպորտային բժշկության հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնը: Միջոցառմանը մասնակցելու են 10 երկրների (Ալբանիայի,Բելառուսի, Բոսնիա-Հերցեգովինայի, Վրաստանի,Մակեդոնիայի, Մոլդովայի, Սերբիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի) ներկայացուցիչներ: Նիստի շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ,  դոպինգ սպաների որակավորման ուսումնական դասընթաց: Կքննարկվի նաև նախկին Խորհրդային Միության երկրների մարզիկների համար դոպինգ ստուգման գրասենյակ ստեղծելու հարցը: Թեկնածուն` Բելառուսի մայրաքաղաք Մինսկն է:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply