Ադրբեջանի առաջին տիկինը պատրաստվում է կրկին պատգամավոր դառնալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2010 11:10

Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նոյեմբերի 7-ին այդ երկրում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում կրկին առաջադրել է Ադրբեջանի առաջին տիկին, պատգամավոր Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, համատեղության կարգով Ադրբեջանի նախագահի` «Հեյդար Ալիեւի հիմնադրամ»-ի ղեկավար Մ.Ալիեւան պատգամավորության թեկնածու է գրանցվել Բաքվի Խազարի շրջանի 14-րդ ընտրատեղամասում: Ադրբեջանի օրենսդիր մարմնի ընտրություններն անցկացվում են 5 տարին մեկ` մեծամասնական ընտրակարգով` 125 ընտրական տեղամասերում:

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply