Փոքր Տիգրանի մեծ սխրանքը Թուրքիայում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 24, 2010 9:46

Ի պատիվ ծանրամարտի աշխարհի առաջնությունում չեմպիոն դարձած Տիգրան ԳևորգիՄարտիրոսյանի հաղթանակի Թուրքիայի Անթալիա քաղաքի մարզապալատում հնչեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց եռագույնը: 77 կգ քաշային հայ դյուցազնը, կամ ինչպես նրան մտերիմներն են կոչում Փոքր Տիգրանը մեծ սխրանք գործեց: Նա,  երկամարտում ցույց տալով 373 (200+173) կգ, հռչակվեց աշխարհի չեմպիոն, արժանացավ ոսկե պարգևի: Գյումրեցի ծանրորդը ոսկե և արծաթե մեդալների տիրացավ պոկում և հրում վարժություններում: Չինացի Սյաոջուն Լուն կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին`370 (200+170) կգ: Թերեք Յեհիան (Եգիպտոս) երկամարտում ճանաչվեց 3-րդը`356 կգ: Հավելենք, որ այս քաշային կարգում հայտավորված գյումրեցի Գևորգ Դավթյանը պոկում վարժության առաջին մրցափորձի ժամանակ վնասվածք ստացավ և հետագայում չկարողացավ դրսևորել իրեն`0 ստացավ: Նա չմասնակցեց հրում վարժությանը:

Դիտվել է 1429 անգամ:
Print Friendly

Leave a Reply