Հայաստանը տնտեսական ազատությունների մակարդակով առաջ է անցել Ռուսաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | September 24, 2010 1:46

Fraser Institute կանադական վերլուծական կենտրոնի գնահատմամբ Հայաստանը զբաղեցնում է 50-րդ տեղը 141 երկրների տնտեսական ազատությունների շարքում, ընդ որում, անցյալ տարի նա եղել է 48-րդը: Ինչպես հաղորդվում է Fraser Institute-ի հրապարակման մեջ, Վրաստաննն այդ ցուցակում 23-րդն է, ինչը 20 կետով բարձր է 2009-ի ցուցանիշից: Միաժամանակ, տնտեսական ազատությունների մակարդակով Թուրքիան 74-րդն է, իսկ Ադրբեջանը` 93:

Կանադացի վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի իշխանությունները ճիշտ դրամավարկային քաղաքականություն են վարում: Միաժամանակ Հայաստանի տնտեսության ամենալուրջ խնդիրները շարունակում են մնալ անկողմնապահ եւ անկախ դատավորների բացակայությունը, բիզնեսում լրացուցիչ ծախսերը եւ կաշառքները:

Fraser Institute-ի տվյալներով Ռուսաստանը 84-րդ տեղում է, Ուկրաինան` 127, Մոլդովան` 87:

Դիտվել է 1350 անգամ:
Print Friendly

Leave a Reply