Հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության համաժողովը»
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | September 24, 2010 0:44
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրմաս Պաետի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում հայ-էստոնական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր, մտքեր փոխանակվեցին Հայաստան Եվրոպական Միություն հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերի պահանջը հանելու մասին համաձայնագիրը, որը Ուրմաս Պաետի բնորոշմամբ Հայաստան – ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ընդհանուր դյուրացման գործընթացի կարեւոր հանգրվաններից է:
Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը 2011 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ անդրադարձ կատարվեց մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի: Նախարարները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները հանգամանալից զրույց ունեցան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Մակեդոնիայի նախկին հարավսլավական Հանրապետության արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Անտոնիո Միլոշսկիի հետ էր: Նախարարներն անդրադարձան հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի Խորհրդի ,Հանուն ժողովրդավարության ֆորումիե նախապատրաստական աշխատանքներին եւ այդ միջոցառմանը ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի մասնակցությանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:






Facebook
Tweet This
Email This Post
