ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, չի կարող ստորադասվել որեւէ այլ սկզբուն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2010 0:40

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Կոսովոյի արտաքին գերատեսչության ղեկավար Սքենդեր Հուսեյնիին` վերջինիս խնդրանքով: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեեւ Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:

Նախարար Նալբանդյանի խոսքերով հուլիսին Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքի հրապարակումով վերահաստատվեց այն իրողությունը, որ միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, չի կարող ստորադասվել որեւէ այլ սկզբունքի, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply