Սահմանադրական Դատարանը կայացրել է որոշումը՝ ուսումնասիրելով նաեւ ՀԽ հանձնաժողովի եզրակացությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 24, 2010 0:30

ՀՀ Սահմանադրական Դատարանը իր սեպտեմբերի 14­ի որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել ՙՄարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին՚ ՀՀ օրենքիրդ հոդվածի մասը, որն առնչվում է Հայաստանում չիրականցվող փոխպատվաստման հանգամանքներում դիակային դոնորից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելուն:

Օրենքիրդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ՍԴ­ում վիճարկել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Գործի դատաքննության նախապատրաստման փուլում մասնագիտական փորձագիտական եզրակացություն ստանալու համար Սահմանադրական Դատարանը դիմել էր Հանրային Խորհրդին:

ՀԽ առողջապահական հարցերով հանձնաժողովի փորձագիտական եզրակացությանը կարող եք ծանոթանալ Խորհրդի պաշտոնական կայք էջում՝ հետեւյալ հասցեով. http://www.publiccouncil.am/subcommittee.php?id=55&l=2

ՀԽ առողջապահական հարցերով կոլեգիան հարցը քննարկեց իր հունիսիի ընդլայնված նիստում, որին մասնակցում էին նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ Ազգային Ժողովի՝ Առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Կոլեգիան՝ հաշվի առնելով, որ քննարկմանը հնչած ելույթները այս ոլորտի հետ կապված լուրջ խնդիրներ վեր հանեցին, որոշել է դրանք դարձնել փորձագիտական լուրջ ուսումնասիրության թեմա Հանրային Խորհրդում, իսկ քննարկումները վերսկսել ՍԴ համապատասխան որոշումից հետո՝ անկախ նրանից, ինչպիսին կլինի այն:

ՀՀ Հանրային Խորհրդի

տեղեկատվություն

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply