Օբաման հրեական համայնքների ղեկավարների հետ քննարկել է Իրանի հիմնախնդիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2009 14:27

1105840589_0ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ հրեական համայնքների ղեկավարների հետ, որի ընթացքում զրուցակիցներին հավաստիացրել է, որ բոլոր միջոցներով ձգտում է ապահովել Իսրայելի անվտանգությունը:

«Հանդիպումը շարունակվել է մոտ 45 րոպե: Քննարկումները վերաբերել են մի ամբողջ շարք հրատապ հիմնախնդիրների, այդ թվում` Մերձավոր արևելքում խաղաղության հասնելուն և իրանական հիմնախնդրի լուծմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Նախագահը վերստին հիշեցրեց Իսրայելի անվտանգությունն ապահովելու իր անսասան ձգտման եւ Մերձավոր արեւելքում խաղաղության հասնելու իր ցանկության մասին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply