ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագրի ամփոփման միջոցառում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 23, 2010 19:17

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման (ՄԻՆԶ) ծրագիրը նշեց ծրագրի փակումը Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Կրթությամբ զարգացման ակադեմիան (AED), որն իրականացրել է ծրագիրը, ներկայացրեց ծրագրի ամփոփումը 16 տարիների ընթացքում Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ներուժի զարգացման ծրագրերի համատեքստում: Ներկայացուցիչներ Հայաստանի պետական հաստատություններից և միջազգային կառույցներից, ինչպես նաև շահառու կազմակերպություններից, ներկայացրեցին երկրում ՄԻՆԶ ծրագրի ձեռքբերումներն ու հաջողությունները: Միջոցառումն ուղեկցվեց ցուցահանդեսով, որտեղ ծրագրի մի շարք շահառու կազմակերպություններ ներկայացրեցին ՄԻՆԶ ծրագրի աջակցության արդյունքում իրենց կազմակերպության հաջողությունները:

ՄԻՆԶ ծրագիրը, որը մեկնարկել է Հայաստանում 2005 թվականին, ընդգրկել է տարբեր ոլորտներ և պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ: Ծրագիրը արդյունավետ կերպով համագործակցել է գործընկեր կազմակերպությունների հետ ԱՄՆՄԶԳ ռազմավարական առաջնահերթություն վայելող ծրագրերում կարևոր դեր ունեցող հաստատությունների կատարողական բացերը վերացնելու նպատակով: Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն սերտորեն համագործակցել և աջակցել է ՀՀ կառավարությանը, ներառյալ` ՀՀ էկոնոմիկայի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունների, Կենտրոնական բանկի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի հետ: Այն նաև համագործակցել է մասնավոր սեկտորի մի շարք կազմակերպությունների` մասնավորապես զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարների հետ, ներառյալ` շահերի պաշտպանության ՀԿ-ներ, վերահսկում և հետազոտություններ անցկացնող կազմակերպություններ:

Ծրագրի ներուժի զարգացմանն ուղղված մոտեցումը տարբերվում է ավանդական վերապատրաստման դասընթացներից: ՄԻՆԶ ծրագրի աշխատակազմը տրամադրել է մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծառայությունների համալիր փաթեթ, որը ներառում է կարիքների, կատարողականի և ստացված արդյունքների գնահատում ու դրանցում եղած թերությունների բացահայտում, թիրախային խմբերին ուղղված ուսուցողական և այլ նպատակային միջոցառումներ, մոնիտորինգ և գնահատում անցկացնելու կարողությունների զարգացում և շարունակելիություն ապահովող ծրագրերի նախագծում ու իրականացնում:

Տասնվեց տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացված ներուժի զարգացման ծրագրերը, ներառյալ ՄԻՆԶ-ը, ընդգրկում են 1300-ից ավելի վերապատրաստման և ներուժի զարգացման այլ ծրագրեր: Ավելի քան 24000 հայաստանցի առաջնորդներ, քաղաքականություն մշակողներ ու մասնագետներ, շուրջ 5000 հայաստանյան կազմակերպություններ օգտվել են ներուժի զարգացման նպատակով ցուցաբերած օգնությունից:

ՄԻՆԶ ծրագիրը իրականացվել է Կրթությամբ զարգացման ակադեմիայի (AED) կողմից: AED-ն ոչ-առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1961թ-ին ԱՄՆ-ում և գործում է աշխարհի ավելի քան 150 երկրում:

Դիտվել է 1610 անգամ:
Print Friendly

Leave a Reply