Տպավորիչ հաղթանակներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 23, 2010 20:05

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունկվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 3 տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 3,5:0,5  և 4:o հաշիվնրով տպավորիչ հաղթեցին Թուրքիայի և Մակեդոնիայի ներկայացուցիչներին: Հայաստանի տղամարդկանց հավաքականի խաղացողներից Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանն առավելության հասան մրցակիցների նկատմամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը բավարարվեց խաղաղ արդյունքով: Հայաստանի կանանց հավաքականից հաջողությունն ուղեկից էր Էլինա Դանիլյանին, Լիլիթ Մկրտչյանին, Լիլիթ Գալոյանին և Անահիտ Խառատյանին: Ի դեպ, վերջինս իր նորոմուտը նշեց Հայաստանի հավաքականի կազմում:

Դիտվել է 1778 անգամ:
Print Friendly

Leave a Reply