Ֆրանսիայում ազգային տոնի նախօրյակին 300-ից ավել ավտոմեքենա է հրկիզվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2009 13:37

Բաստիլ, 2006թ.Ֆրանսիայում ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա նախօրյակին 300 ավտոմեքենա է հրկիզվել. այս մասին այսօր հաղորդել է Ֆրանս պրես գործակալությունը` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության հայտարարությանը:

Իրավապահ մարմինների տվյալների համաձայն` լույս երեքշաբթի գիշերը հրկիզվել է 317 ավտոմեքենա: Այս տարի հրկիզված մեքենաների թվաքանակը 6,73 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն հիշարժան գիշերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բաստիլի գրավման օրվա` հուլիսի 14-ի նախօրյակին ամբողջ երկրում հանդիսավոր միջոցառումներ են տեղի ունենում երիտասարդության մասնակցությամբ: Վերջին տարիներին ազգային հանդիսություններն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով, հրկիզումներով ու ձերբակալություններով: Անցյալ տարի հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը հրկիզվել էր 297 ավտոմեքենա, ձերբակալվել` 121 մարդ:

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply