ԱՄՆ-ում պատրաստվում են ի կատար ածել Թերեզա Լյուիսի մահապատիժը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 23, 2010 16:37

                               ԱՄՆ-ում պատրաստվում են ի կատար ածել Թերեզա Լյուիսի մահապատիժը: Այդ կնոջը մեղադրում են ամուսնու և  խորթ որդու սպանության մեջ: Վերջին  100 տարվա մեջ սա առաջին մահապատիժն է Վիրջինիա նահանգում:

Թերեզա Լյուիսի գործը հասարակական մեծ արձագանք է գտել: Ամերիկայում նույնիսկ նրա պաշտպանության շարժում է սկսվել: Փաստաբաններն ասում են, որ կնոջը հրահրել են, նա անձամբ չէր կարող պատվիրել այդ սպանությունը:

Վերջին 100 տարվա ընթացքում ամերիկյան Վիջինիա նահանգում կնոջ են մահապատժի դատապարտում: Դա պետք է տեղի ունենա սեպտեմբերի 23-ին, ժամը 9-ին: Դատապարտյալը` 41 տարեկան Թերեզա Լյուիսը, ներման խնդրագիր է ներկայացրել, սակայն այն մերժվել է:

2002 թ. հոկտեմբերին Թերեզան պատվիրել է սեփական ամուսնու և խորթ որդու սպանությունը: Այժմ նա «Գրինսվիլ»  ուղղիչ կենտրոնում է, այնտեղ նրան պետք է մահացու ներարկում անեն: Դատապարտյալն ասում է, որ խորապես զղջում է իր արարքի համար: Այս հարցազրույցը հաջողվել է հեռախոսով ձայնագրել ՍիԷնԷնի լրագրողին.

« Ես կբացատրեի նահանգապետին, եթե նրա հետ դեմ առ դեմ հաղորդակցվելու հնարավորություն ունենայի, որ իրոք խորապես զղջում եմ, որ ինձ թույլ եմ տվել նման բան ինձ սիրելի երկու անձանց նկատմամբ: Ես կուզենայի ամեն ինչ հետ վերադարձնել»,- ասում է Թերեզա Լյուիսը:

Թերեզան ապաշխարում է, հավատում է Աստծուն և իրեն օրինակելի է պահում բանտում. ահա այն փաստարկները, որ բերում են նրա մահապատիժը  ի կատար չածելու օգտին հանդես եկողները: Իրենց կայքում նրանք պատմում են աղքատ ընտանիքի աղջկա ծանր կյանքի մասին, նրա առաջին ամուսնության մասին, երբ նա լույս աշխարհ է բերել երկու երեխա: Սպանված Ջուլիան Լյուիսը Թերեզայի երկրորդ ամուսինն է:

Մեղադրող կողմը պնդում է, որ հանցագործության շարժառիթը փողն է, քանի որ ամուսնու մահվանից հետո կինը կարող էր ստանալ ապահովագրության 250 հազար դոլարը: Դրա համար նա վարձել է իր սիրեկան Մեթյու Շելեմբերգին և նրա ընկերոջը` Ռոդնի Ֆուլլերին: Մարդասպանները կրակել են զոհերի վրա քնած ժամանակ, մահճակալի մեջ: Թերեզայի պաշտպաններն առարկում են, թե ինչպես կարող էր  հանցագործությունը կազմակերպել մի կին, որի ինտելեկտի գործակիցը մոտ է տհասությանը:

Սակայն սպանություն կատարողները մահապատժի չեն դատապարտվել: Չնայած գտնվել են Շելենբերգի նամակները մի ուրիշ կնոջ, որում նա բացատրում է, որ Թերեզայի հետ կապվել է  փողի համար: Տվյալ պահին նա արդեն կենդանի չէ, բանտում նա ինքնասպանություն է գործել: Թերեզան ասում է, որ պատրաստ է մահվան, չէ որ հիմա իրեն կարող է միայն հրաշքը փրկել: Եվ այդ հրաշքին նա չի հավատում:

Դիտվել է 1669 անգամ:
Print Friendly

Leave a Reply