Տեղեկատվական անվտանգությանը նվիրված համաժողով` Արցախում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 23, 2010 16:32

Արցախում նոյեմբերի 4-7-ը կանցկացվի տեղեկատվական անվտանգության խնդիրներին նվիրված համաժողով` Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ԼՂՀ նախարարության երիտասարդական հարցերի բաժնի պետ Տիգրան Աթանեսյանը, համաժողովում կլինեն զեկույցներ «Տեղեկատվական եւ հոգեբանական պատերազմներ», «Քարոզչություն», «Հայ-ադրբեջանական քարոզչական թեզեր» եւ այլ թեմաներով: «Նախատեսում ենք, որ համաժողովին ներկա կլինեն շուրջ հարյուր երիտասարդներ, որոնք հանդես կգան զեկույցներով եւ ադրբեջանական քարոզչության դեմ պայքարելու, տեղեկատվական պատերազմներում հաղթելու համար լուծումներ առաջադրելու առաջարկներով»,-նշեց Տ. Աթանեսյանը:

Նրա տեղեկացմամբ` համաժողովի 50 մասնակից կներկայացնի Հայաստանը, նույնքանը` Արցախը` ԼՂՀ յոթ շրջաններից` երկուական մասնակից, Ստեփանակերտից` 36, որոնք հիմնականում տեղի երիտասարդական կազմակերպությունների անդամներ են: Համաժողովից հետո նախատեսվում է նաեւ ճանաչողական այց Տիգրանակերտ:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply