Ըստ ԱՄՆ-ում հրապարակված փաստաթղթերի՝ Սադամ Հուսեյնը երբեք չի համագործակցել «Ալ Ղաիդա»-ի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2010 16:32

Սադամ Հուսեյնը երբեք չի համագործակցել «Ալ Ղաիդա»-ի հետ եւ Ուսամա բեն Լադենին ու նրա շրջապատի մարդկանց համարում Էր «օպորտունիստներ ու կեղծավորներ»: Այդ մասին վկայում են չորեքշաբթի Վաշինգտոնում հրապարակված փաստաթղթերը: Խոսքը 2004 թվականի հունվարից մինչեւ հունիսն ընկած ժամանակաշրջանում Իրաքի նախկին վարչապետ Թարիք Ազիզի հարցաքննությունների գրառումների մասին Է, որոնք անցկացրել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները: Բռնապետն ինքը մահվանից առաջ հարցաքննությունների ընթացքում խոստովանել Է, որ երբեք չի հանդիպել թիվ մեկ միջազգային ահաբեկչի հետ, որին համարում Էր «ֆանատիկոս», եւ որ Իրաքի կառավարությունը «Ալ Ղաիդա»-ի հետ երբեք չի համագործակցել ԱՄՆ-ի դեմ պայքարում:

Տապալված դիկտատորը նաեւ ասել Է, որ միտումնավոր Է մոլորության մեջ գցել համաշխարհային հանրակցությանը՝ ստիպելով նրան հավատալ Իրաքում զանգվածային բնաջնջման զենքի առկայությանը: Իսկ ճշմարտությունն ասել ինքը չԷր կարող, քանի որ հարեւան Իրանը, որն այն ժամանակ համարվում Էր գլխավոր թշնամին, դա կգնահատեր որպես թուլության նշան:

Դիտվել է 1343 անգամ:
Print Friendly

Leave a Reply