Ցորենի գնի զգալի անկում Է տեղի ունեցել հացահատիկի համաշխարհային շուկայում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2010 16:12

Հացահատիկի աշխարհի առաջատար բորսան՝ Չիկագոյի սակարանը, այսօր աշխատանքն սկսել Է ցորենի գնի 2,4 տոկոս անկմամբ: Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին մեկ բուշել (27,3 կիլոգրամ) ցորենի դիմաց աճուրդներում, որոնք ընթանում են Էլեկտրոնային ձեւաչափով, տալիս Էին 7,025 դոլար: Պահանջարկն ընկել Է այն բանից հետո, երբ մասնագետները դեպի բարձրացման կողմը վերանայել են Ռուսաստանում եւ Ուկրաինայում աշնանացանի ապագա բերքի չափերը:

Միաժամանակ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը 3 մլն տոննայով՝ մինչեւ 177, 8 մլն տոննա, ավելացրել Է այն հացահատիկի ծավալները, որը մինչեւ 2011 թվականի գարուն գտնվելու Է աշխարհի պահեստներում:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply