Հայտնի են դարձել ամենահուսալի նոութբուքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 23, 2010 16:20

Ինչպես նոութբուք ընտրել:

Ամերիկյան Rescuecom ընկերությունը, որը զբաղվում է սեղանի համակարգիչների սպասարկման ծառայությամբ, ներկայացրել է տարբեր արտադրողների նոութբուքերի հուսալիության վարկանիշը: Առաջին տեղն այդ ցուցակում զբաղեցրել է Asus ընկերությունը, երկրորդ տեղում Apple ընկերությունն է, և լավագույն եռյակը  լրացնում է Lenovo-ն: Այդ արտադրողները լավագույն եռյակում էին նաև վարականիշի նախորդ խմբագրման ժամանակ, ուղղակի միմյանց միջև են փոխել տեղերը:

Rescuecom-ի հետազոտության հիմքում ընկած են նշված մակնիշների համակարգիչների փչանալու քանակական տվյալները: Հաշվի են առնվել նաև սպասարկման որակը, որ ցույց է տալիս այս կամ այն արտադրողը:

Ըստ Rescuecom-ի` ամենաանհուսալի նոութբուքերը Dell ընկերությանն են, այնուհետև` Samsung-ը և Acer-ը: Սրանք զբաղեցրել են 7-9-րդ տեղերը:

Վարկանիշային ցուցակում են  նաև Toshiba-ն,  HP-ն և Sony-ն: Առաջինը զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ մյուս երկուսը` 5-րդ և 6-րդ: Նշենք, որ փչանալու դեպքերի տվյալները վերաբերում են միայն ամերիկյան շուկային, ուստի տվյալ վարկանիշը չի արտացոլում ողջ աշխարհի պատկերը:

Դիտվել է 1557 անգամ:
Print Friendly

Leave a Reply