Վրաստանում ավտոբուսն ընկել է անդունդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2009 13:09

Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում երիտասարդների մի խումբ տեղափոխող ավտոբուսը 40 մետր բարձրությունից ընկել է անդունդը: Միջադեպը տեղի է ունեցել Նակերալա լեռնանցքի մոտ:

Ըստ տեղի իշխանությունների տեղեկատվության` զոհվել է մեկ մարդ, մնացած ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Վթարի պահին ավտոբուսում եղել է 15-ից 23 տարեկան մոտ 30 երիտասարդ, որոնք ողևորվելիս են եղել ամառային ճամբար:

Վթարի պատճառները դեռևս պարզ չեն:

Interfax գործակալություն

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply