Լեհաստանը կոչ է անում Ռուսաստանին վերադարձնել Լեխ Կաչինսկու ինքնաթիռը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2010 16:06

Լեհաստանը կոչ է անում Ռուսաստանին վերադարձնել  նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի  բեկորները, որը վայր էր ընկել Սմոլենսկի մոտ այս տարվա ապրիլին: Երկրի արդարադատության նախարարությունում նշել են, որ միջազգային իրավունքի համաձայն` այն, ինչ մնացել է ինքնաթիռից, պատկանում է Լեհաստանին: Գերատեսչության ներկայացուցիչները հայտնել են, որ այժմ անհրաժեշտ է ստանալ առանցքային հարցի պատասխանը. Ռուսաստանի  հետաքննությանն անհրաժեշտ է արդյոք այսուհետև էլ ուսումնասիրել ինքնաթիռի բեկորները:  Դեպքերի զարգացմանը հետևում է «Վեստի FM»-ի թղթակից Լյուդմիլա Լվովան:

Լվովա-Այսպիսով, իրոք, ինքնաթիռի բեկորների վատ դրության հետ կապված դժգոհություններ կան:  Դրանք ԶԼՄ-ներում են հայտնվել բառացիորեն օրերս,  երբ ոմն մեկը տեսանյութ է նկարահանել  բեկորների եղած վայրից: Այդ նյութը ցույց տվեցին բոլոր տեղական հեռուստակայանները, և անմիջապես արձագանքեցին պաշտոնյաները: Իսկ երեկ երեկոյան հեռուստակայաններից մեկը նյութ հեռարձակեց այն մասին, որ  “Կատին” մոկոցիկլիստների տասներորդ միջազգային ռեյդի մասնակիցները սեպտեմբերի սկզբին աղետի վայրում մարդկային աճյունների մասեր են տեսել և այդ մասին հաղորդել Գդինի զորամասային ռազմական ոստիկանությանը:

Ավելի վաղ արդարադատության նախարարը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ անհրաժեշտ  է լեհական կողմին վերադարձնել ՏՈՒ-154-ի բեկորները Նախարարն ընդգծեց, որ դրանք խորհրդանշական արժեք ունեն լեհերի համար, բացի այդ, պատկանում են Լեհաստանին` ըստ միջազգային իրավունքի: Նա, իհարկե, նշեց նաև, որ դա հնարավոր կլինի անել միայն այն ժամանակ, երբ քննչական մարմիններն  այլևս դրանց կարիքը չեն զգա:

Ի դեպ, լեհ փորձագետ, գնդապետ Էդմունդ Կլիխը հանկարծ դժգոհություն հայտնեց հետաքննության արդյունքներից: Նա հայտնեց, որ  ներկայացրել է իր դիտողությունների ցանկը:

Հրապարակումներ եղան, որ իբր Լեհաստանն անկարող է պահպանել ինքնաթիռի բեկորները, և խնդիրը ֆինանսական բնույթ ունի: Լեհական կողմն անմիջապես տեղեկություն տվեց, որ այդ միջոցները կարող է հատկացնել ԱԳՆ-ն, և այդ հարցում կաջակցի արդարադատության նախարարը:

Դիտվել է 1715 անգամ:
Print Friendly

Leave a Reply