Ադրբեջանի ՊՆ ռազմական մեքենան վթարի է ենթարկվել. կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2010 16:07

Ադրբեջանում վթարի է ենթարկվել ռազմական մեքենա. այս մասին հաղորդում է ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը:

Մեքենան պատկանում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մի զորամիավորումի:

Դեպքը գրանցվել է այսօր 14:30 սահմաններում Սումգայիթ-Խիզի ճանապարհի վրա:

Հաղորդվում է, որ վթարի արդյունքում կան զոհեր և վիրավորներ. նրանց ինքնությունը դեռ չի հաստատվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը հայտարարել է, որ տեղի ունեցածի արդյունքում զոհվել է մի մարդ և վիրավորվել երկուսը: Տվյալ պահին ճշտվում է նրանց ինքնությունը:

Դիտվել է 1577 անգամ:
Print Friendly

Leave a Reply