Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 23, 2010 15:57

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանին` ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

Հանրապետության ղեկավարի ուղերձում, մասնավորապես, ասված է.

“Ուրախ եմ ողջունել Ձեզ` հռչակավոր կոմպոզիտորին ու մեծանուն հային, ում ստեղծագործական պատկառելի վաստակը նոր հորիզոններ է բացել մեր մշակույթի զարգացման ու միջազգային ճանաչման համար:

Ձեր հարուստ կենսագրությունը վաղուց արդեն իր հաստատուն տեղն է գտել հայ երաժշտար­վեստի տարեգրության մեջ, դարձել նրա վառ էջերից մեկը: Վստահ եմ` ստեղծագործական ուղին, որը Ձեզ համաժողովրդական գնահատանք բերեց, ապ­րելու ու գործելու ուղեցույց է դառնալու արվեստի իսկական նվիրյալների համար: Ձեր ավելի քան 70-ամյա ստեղծագործական գործունեությամբ Դուք բազմիցս ա­պա­ցուցել եք, որ Ձեզ համար կյանքի բարձրագույն չափանիշը արվեստն է, իսկ ար­վես­տի չափանիշը` կատարելությունը:

Եվ այսօր մենք հպարտությամբ ենք համակվում` շնորհակալական խոսքեր ասելով բազմավաստակ արվեստագետին, հայ մշակույթի մեծ գործչին, ում կերպարն ինքնին լավագույն օրինակ է իր գործը շարունակողների համար:

Հարգելի՛ պարոն Հարությունյան,

Վերստին շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ: Մաղթում եմ ամուր առողջություն և սեփական կյանքով վաստակած հռչակն անխռով վայելելու բերկրանք”:

Դիտվել է 1492 անգամ:
Print Friendly

Leave a Reply