«Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» օրենքների նախագծերի խորհրդարանական լսումները` սեպտեմբերի 27-ին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2010 15:52

Ըստ Ազգային Ժողովի կայքի, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  կանոնակարգ» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի եւ հանձնաժողովի ս.թ. հունիսի 4-ի  թիվ 41 որոշման համաձայն՝ ս.թ. սեպտեմբերի 27-ին ժամը 1100 -ին ԱԺ թիվ 334  սրահում տեղի կունենա երկրորդ ընթերցման ներկայացված «Հանրակրթության մասին»  եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ։

Խորհրդարանական լսումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար,  մասնակցության որոշման եւ մասնակիցների տվյալների, ինչպես նաեւ մասնակցի  ելույթի (ցանկության դեպքում) հայտի մասին, խնդրում ենք մինչեւ ս.թ.  սեպտեմբերի 24-ը ժամը 1800 հայտնել 588-331 հեռախոսահամարով կամ  gkm@parliament.am էլեկտրոնային փոստով:»

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply