Բելֆաստում ոստիկանները ցրել են բողոքի դուրս եկած կաթոլիկներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 14, 2009 13:06
Բելֆաստում բրիտանական ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է բողոքականների` ամեն տարի անցկացվող ցույցի դեմ փողոցներ դուրս եկած կաթոլիկներին:
Ոստկանությունն այս քայլին է դիմել այն բանից հետո, երբ մայրաքաղաքի երիտասարդները սկսել են ոստիկանության ուղղությամբ քարեր և պայթուցիկ նյութով լցոնված շշեր նետել: Ըստ որոշ տվյալների` ցույցին մասնակցել է մոտ 150 մարդ:
Քաղաքի` անկարգությունների կենտրոնի վերածված հատվածում հիմնական բնակչությունը կաթոլիկ է և մշտապես դեմ է հանդես գալիս բողոքականների կողմից կազմակերպվող ամենամյա երթին, որով տոնվում է 1690թ. կաթոլիկ թագավոր Ջեյմսի նկատմամբ բողոքական արքայազն Ուիլյամի հաղթանակը:
Բախումների ընթացքում վիրավորվել է 2 ոստիկան: Նմանատիպ բախումներ կաթոլիկների մասնակցությամբ տեղի են ունեցել նաև հյուսիսիռլանդական Լոնդոնդերի քաղաքում, որտեղ տուժածներ չկան:
Sky News հեռուստաընտերություն, AFP գործակալություն
Լուսանկարը` Sky News






Facebook
Tweet This
Email This Post
