Այս տարվա ութ ամսում Ադրբեջանի ընդհանուր արտահանության մեջ նավթի բաժինը կազմել է 86,41 տոկոս

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2010 13:44

2010 թվականի հունվար-օգոստոսին Ադրբեջանի ընդհանուր արտահանության մեջ անմշակ նավթի բաժինը կազմել է 86,41 տոկոս, ինչը 76,11 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Այդ մասին հաղորդել է մաքսային պետական կոմիտեն:

Ութ ամսում երկիրն արտահանել է 12053357,1 հազար դոլար գումարի 21153276 տոննա անմշակ նավթ: Նշված ժամանակահատվածում խողովակաշարերով մղվել է 27732641,7 տոննա նավթ, իսկ երկաթուղով փոխադրվել է 898452,5 տոննա նավթ: Ըստ որում Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով պոմպամղվել է 1478523 տոննա, Բաքու-Սուպսա խողովակաշարով` 2706482,7 տոննա, իսկ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան հիմնական արտահանական խողովակաշարով` 23547636 տոննա նավթ: Այս տարվա ութ ամսում Ադրբեջանից ընդհանուր արտահանությունը կազմել է 13948827,6 հազար դոլար:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply