Այս տարվա երկրորդ եռամսյակում Վրաստանի ՀՆԱ-ի աճը կազմել 8,4 տոկոս

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2010 13:41

2010 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի ՀՆԱ-ն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 8,4 տոկոսով: Այդ մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը` «Սաքստատ»-ը:

Ընթացիկ գներով ՀՆԱ-ն այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 4,954 մլրդ լարի (2,758 մլրդ դոլար): Երկրորդ եռամսյակում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1,116 հազար լարի (621,7 դոլար) այն ժամանակ, երբ 2009 թվականի երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը 968,4 լարի էր (584,8 դոլար): ՀՆԱ-ի կառուցվածքում առավել մեծ տեսակարար կշիռ ունեն արդյունաբերության` 15 տոկոս, պետական կառավարման` 15 տոկոս, առեւտրի` 14 տոկոս, տրանսպորտի եւ կապի` 13 տոկոս եւ գյուղատնտեսության` 9 տոկոս, ոլորտները:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply