Ադրբեջանում մոտ 47 մլն տոննա նավթ է արդյունահանվելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | May 25, 2009 14:24

Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը հայտարարել է, որ անցյալ տարի Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը կազմել է 44,5 մլն տոննա` կանխատեսված 52 մլն տոննայի դիմաց: «Կանխատեսումը չկատարվեց «Ազերի-Չըրաղ-Գյունեշլի» հանքավայրի «Կենտրոնական Ազերի» նավթահարթակում ծագած խնդիրների պատճառով: Այսօր այդ խնդիրները հիմնականում լուծված են, ինչը թույլ կտա որոշ չափով երկրում ավելացնել նավթի հանույթը»,-նախարարի խոսքն է փոխանցում «Արմենպրես» գործակալությունը: Նախարարի խոսքով` «Ադրբեջանն առաջիկա տարիներին նավթի արդյունահանումն ավելացնելու մեծ ներուժ ունի: Այսպես, 2-4 տարվա ընթացքում մենք կարող ենք նավթի տարեկան հանույթն ավելացնել մինչեւ 65 մլն տոննա»:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply