55 ավտոպատահար, 6 զոհ և 93 վիրավոր մեկ շաբաթում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 23, 2010 11:45

Սեպտեմբերի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության մեկ դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված գողության 42 դեպքից բացահայտվել է 18-ը, մարմնական վնասվածք հասցնելու 59 դեպքից` 53-ը, կողոպուտի 7 դեպքից` 5-ը, խարդախության 19 դեպքից` 17-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 10-ը, կողոպուտի, խուլիգանության ու խարդախության 1-ական դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 55 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 93-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում  է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply