Ծովային հիվանդությունից խուսափելու համար երկար ճանապարհն անցեք` լիմոնի կտորները բերանում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 14, 2009 12:39

covԱնկախ նրանից, ինքնաթիռով եք ճանապարհորդում, նավով, թե ավտոմեքենայով, հաճախ կարող եք ունենալ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում:

Թերապևտ Սուսաննա Կիրակոսյանը խորհուրդ է տալիս ուղևորության մեկնող մեր համաքաղաքացիներին նախապես մարզել վեստիբուլյար համարկարգը` ճոճել գլուխը, կռանալ առաջ և կողքի, կախել գլուխը բազմոցից, պառկել որովայնի վրա և նման վարժություններ:

Ճանապարհին պետք է ձեռք տակ ունենալ լիմոնի կտորներ, անանուխի կարամել, բերանը դնել մի կտոր սառույց կամ պաղպաղակ:

Ոչ բոլորին է հայտնի, որ հիվանդությունը կոչվում է «Ծովային հիվանդություն».

«Ծովային հիվանդությունը կամ կինետոզն առաջանում է ներքին ականջում տեղադրված վեստիբուլյար ապարատի գերլարումից»,-բացատրում է թերապևտը` նշելով, որ վերջին տարիներին հաճախ են դիմում այս հիվանդության գանգատներով:

covԸստ Կիրակոսյանի` երկար ճանապարհը հեշտությամբ կարողանում է հաղթահարել մարդկանց 6-8 տոկոսը: Այս տոկոսային խմբի մեջ զգալի է 60 տարեկանից բարձր տարիք ունեցողների և մինչև 6 տարեկան երեխաների թիվը:

Հիվանդության ժամանակ շրջապատող իրերը երկար ժամանակ տեղաշարժվում են աչքերի առջև, որից մարդու մոտ առաջանում է թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում: Դա կարող է տևական լինել, մարդու մոտ թուլությունը կարող է շարունակվել 6 օր:


Դիտվել է 1881 անգամ:
Print Friendly

Leave a Reply