Գրադարանային երեկո` Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 23, 2010 10:56

Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին` Գրադարանավարի օրը, հանրապետությունում կանցկացվի գրադարանային երեկո: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության եւ մշակութային արժեքների վարչության գրադարանների ոլորտը համակարգող գլխավոր մասնագետ Լուիզա Բերբերյանը, երեկոն կմեկնարկի ժամը 18.00-ին եւ կավարտվի 22.00-ին: Նախաձեռնությանը կմասնակցեն հանրապետության բոլոր գրադարանները:

«Մենք արդեն հանդպել ենք հանրապետության գրադարանների տնօրենների հետ եւ քննարկել այդ օրն իրականացվելիք միջոցառումների հետ կապված հարցեր: Մեկ անգամ եւս ցանկանում ենք ընդգծել գրքի կարեւորությունը` հասարակության ուշադրությունը հրավիրելով դրա վրա»,-ասաց Լ. Բերբերյանը:

Միջոցառումները լինելու են բազմազան` պոեզիայի ժամ, գրքերի, ֆիլմերի ցուցադրություններ, բեմականացումներ, համերգային ծրագրեր եւ այլն: Մինչ գրադարանային երեկոյի մեկնարկը նախապես հասարակությանը տեղեկացնելու նպատակով կանցկացվեն ակցիաներ, կտպագրվեն տեղեկատվական բուկլետներ:

Դիտվել է 1788 անգամ:
Print Friendly

Leave a Reply