Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից սպասվում է ջերմաստիճանի անկում 3-4 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 23, 2010 10:52
Հանրապետության առանձին տարածաշրջաններում սեպտեմբերի 24-ին` օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, վերջինիս ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Հյուսիս-արեւելքից ցուրտ օդի ներհոսքով պայմանավորված` Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի անկում 3-4 աստիճանով:
Սեպտեմբերի 24-25-ը ցուրտ մթնոլորտային ճակատը կտեղափոխվի արեւելք, ինչով պայմանավորված` թույլ տեղումներ եւ մառախուղ է սպասվում հանրապետության արեւելյան մասում` Լոռվա, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, որտեղ սեպտեմբերի 24-ին օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով: Հանրապետության մյուս տարածաշրջաններում սեպտեմբերի 24-ից կդիտվի տեղումների դադար եւ փոփոխական ամպամածությամբ հանդարտ եղանակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայպետհիդրոմետ»-ի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, առաջիկա երեք օրերին լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կտատանվի գիշերը 3-8, ցերեկը` 15-20, հովտային շրջաններում գիշերը` 11-14, ցերեկը` 24-29, նախալեռնային շրջաններում գիշերը` 11-14, ցերեկը` 25-28 աստիճանի սահմաններում: Երեւանում սեպտեմբերի 24-ին եւ 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը առաջիկա երեք օրերին գիշերը կտատանվի 12-14, ցերեկը` 25-27 աստիճանի սահմաններում:






Facebook
Tweet This
Email This Post
