Հրդեհներ. այրվել է անասնակեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 23, 2010 10:47

Սեպտեմբերի  22-ին, ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Նալբանդյան 78 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.51-ին, մարվել` ժամը 12.45-ին:

Այրվել է Վ. Սողոմոնյանին պատկանող անասնագոմի տանիքը` 70 քմ. մակերեսով, եւ այնտեղ կուտակված 2 տոննա խոտը:

Նույն օրը, ժամը 16.40-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փանիկ գյուղում:

Ժամը 16.44-ին դեպքի վայր է մեկնել Արթիկից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.08-ին, մարվել`ժամը 18.30-ին:

Թ. Թադևոսյանի տան բակում  այրվել է 200 հակ կուտակած անասնակեր:

Նույն օրը, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գարեգին Նժդեհի 9ա հասցեում:

Ժամը 20.31-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Շենքի շքամուտքում այրվել է էլեկտրական վահանակ:

Սեպտեմբերի  23-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում:

Ժամը 00.59-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.00-ին, մարվել` 06.06-ին:

Մ. Խաչատրյանի տան բակում այրվել 470 հակ կուտակված անասնակեր:

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply