Ավտոպատահար Սպիտակ-Երևան ճանապարհին. մեկ մարդ զոհվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 23, 2010 10:43

Երեկ երեկոյան  Սպիտակի ոստիկանության բաժնից  տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 22.56-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս  չպարզված համգամանքներում` բախվել են  «ՎԱԶ 2107»  մակնիշի 08 ՕՏ 467 և «ՎԱԶ 2102» մակնիշի 02 ՏԼ 932 պետհամարանիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1960 թ. ծնված Հասմիկ Զաքարյանը զոհվել է, իսկ վարորդ, Արմավիր քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Գագիկ Խաչատրյանը` տարբեր աստիճանի մարմական վնասվածքներով տեղափոխվել Սպիտակի հիվանդանոց:

Փրկարարների կողմից ավտոմեքենայից դուրս է բերվել զոհվածի դին և հանձնվել իրավապահ մարմիններին:

Տուժածի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply