Ադրբեջանի ԿԸՀ-ն կոռուպցիայի կենտրոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2010 10:23

Ադրբեջանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ ընտրատեղամասերում օգտագործվելիք մեկ պլաստիկ քվեախցի պատրաստման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հատկացրել 360 մանաթ՝ այն դեպքում, երբ ամեն քվեախցի համար պահանջվող 2 քառ.մ պլաստիկ շինանյութը շուկայում կարելի է ձեռք բերել ամենաշատը 64 մանաթով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշելով, որ ԿԸՀ-ում տեխնիկական պատրաստության աշխատանքների համար բյուջեից հատկացված 21.7 մլն մանաթ ֆինանսական միջոցները յուրացվում են, «Pia.az» կայքը հայտնել է, որ յուրացումների հետ կապված փաստերը դրանով չեն ավարտվում: Բյուջեից հատկացված գումարները յուրացվում են նաեւ ընտրությունների հետ կապված ընտրաթերթիկների տպագրության, գրենական պիտույքների, արկղերի ձեռք բերման ժամանակ:

«Բիզիմ յոլ»-ի հաշվարկներով էլ, Ադրբեջանում մոտ 5 հազար ընտրատեղամասերում նվազագույնը 10 հազար քվեախցեր կան: Եթե ամեն տեղամասում նվազագույնը երկու քվեախցեր լինեն եւ նրանցից յուրաքանչյուրի պատրաստման ժամանակ 290 մանաթ գումար հավելագրվի, ապա նշանակում է, որ միայն քվեախցերի պատրաստման մեջ ԿԸՀ-ը 5 մլն 800 հազար մանաթ գումար կյուրացնի: Թերթը գրում է, որ ԿԸՀ-ը դա բացատրում է «Ընտրական օրենքում» կատարված «կարգավորումների եւ փոփոխությունների հետ կապված՝ հրահանգների նորացման ահրաժեշտությամբ»:

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply