2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արտահանումը Հայաստանից աճել է 43,8 տոկոսով

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | September 22, 2010 10:55

Ըստ նախնական վիճակագրական տվյալների, 2010թ, հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը կազմել է 2 մլրդ 959 մլն դոլար՝ 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 25.3 տոկոսով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, օգոստոսին հուլիսի համեմատ ապրանքաշրջանառությունն ավելացել է 6 տոկոսով: Միեւնույն ժամանակ, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 598,1 մլն դոլար՝ ավելանալով 43,8 տոկոսով 2009-ի հունվար-օգոստոսի համեմատ, իսկ ներմուծումը կազմել է 2 մլրդ 360.6 մլն դոլար՝ ավելանալով 21, 3 տոկոսով

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply