Հայտնաբերվել են Արագած լեռան վրա մոլորված անձինք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2010 16:51

Հայտնաբերվել են Արագած լեռան վրա մոլորված անձինք: Այսօր` ժամը 06.05-ին, Արագածի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ երեք քաղաքացի բարձրացել են Արագած լեռը եւ մոլորվել: Վարչության պետի հրամանով` հայտարարվել է ազդարարում եւ հավաք, եւ րոպեներ անց փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ կանչի վայր է մեկնել 7 ծառայող:

Նրանց կողմից կատարվել է որոնողական աշխատանք: Ինչպես  տեղեկացրին մարզային փրկարարական վարչությունից, շուտով կորած երեք քաղաքացիներն էլ հայտնաբերվել են: Նրանք են` Երեւանի բնակիչներ, 1960 թ. ծնված Նիկոլայ Դանիելյանը, 1994 թ. ծնված Շավարշ Դանիելյանը, 1992 թ. ծնված Գուրգեն Պողոսյանը: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply