Հաջորդ տարի բանավոր քննությունները կձայանգրվեն և կտեղադրվեն ինտերնետում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 14, 2009 13:11

mhm42071-copyՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ծառայող ապագա սպա Անդրանիկ Չոմարյանը զինվորական հագուստով այսօր շտապել էր քննական կենտրոն` հանձնելու իր վերջին քննությունը ֆիզիակայից: Եթե սա էլ նորմա հանձնի, ապա կընդունվի ռազմական այս հաստատություն և ծառայության հետ մեկտեղ կստանա սպայական բարձրագույն կրթություն: Ասում է, որ լավ է պատրաստված և թեստը կլուծի ամբողջովին:
Նրան ու ֆիզիկայի միասնական լարցուցիչ քննություն հանձնող ևս 39 շրջանավարտի առավոտյան ողջունելու, անձամբ քննության մեկնարկին հետևելու էր եկել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ում դպրոցի նախասրահում դիմավորեցին ծնողները և ներկայացրին իրենց մտագությունները:

Ծնողներին ամենից շատ հետաքրքրում էր, թե որքան են կազմում անցողիկ միավորները: Նախարարը նշեց, որ մինչև քննությունները չավարտվեն, ոչինչ չի կարող ասել: Ծնողներից մեկն էլ գանգատվում էր, որ տղան ընդհանրապես հայերեն չգիտի և կենսաբանության քննության ժամանակ ուշացրել են թեստերի թարգմանությունը: Նախարարի պատասխանի համաձայն`Սփյուռքի դիմորդների համար թարգմանություն նախօրոք չեն կարող անել, իսկ թարգմանության ժամանակը հանում են քննական ժամանակից: «Թարգմանություն կատարելը դիմորդին ընդառաջ գնալու քայլ է, քանի որ ՀՀ պետական լեզուն հայերենն է և հատուկ ռուսերեն լեզվով թեստերը չեն տպագրում»,-ասաց Աշոտյանը` խորհուրդ տալով աչքի տակ ունենալ Սլավոնական համալսարանը:
«Այս պահին կարող ենք փաստել, որ լրացուչիչ փուլը հաջողությամբ ավարտվում է, քանի որ այն մտավախությունները, որ կային լրացուցիչ փուլից առաջ, թե կունենանք բալերի ժայթքում, արտահոսքեր, նման փաստեր չեն եղել: Լրացուցիչ քննութոյւնների միջին գնահատականը որոշ առարկաների դեպքում հիմնական փուլի միջին միավորներից էլ ցածր է»,-ասաց ԿԳ նախարարը:

Վաղվանից քննական մարաթոնը թևակոխում է երրորդ փուլ. կմեկնարկեն կենտորնացված քննությունները` բանավորից, ստեղծագործական մրցույթից, ինչպես նաև արվեստի բուհերի դիմորդների համար նախատեսված քննություններից:
Նախարարը վստահեցնում է, որ բանավոր քննությունները նախորդ տարվա համեմատ թե’ կազմակերպչական, թե’ օբյեկտիվության առումով պիտի ավելի լավը լինեն. հաջորդ տարի  բանավոր քննությունները կձայանգրվեն և կտեղադրվեն ինտերնետում:

Աշոտյանը դիմորդներին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ատեստատների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 23-ը: Այնպես որ դիմորդները պետք է շտապեն, քանի որ գործերում ատեստատի բացակայության պարագայում դիմորդը կզրկվի բուհ ընդուվելու մրցույթին մասնակցելու իրավունքից:

Դիտվել է 1578 անգամ:
Print Friendly

Leave a Reply