Սեպտեմբերի 23-ի օրվա երկրորդ կեսին հանրապետության առանձին շրջաններում եւ Երեւանում հնարավոր է անձրեւ եւ ամպրո
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 22, 2010 18:48
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ին եղանակը կպայմանավորվի արեւմուտքից ցուրտ ճակատի անցմամբ: Առավելապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով: Սեւանա լճի ջրի ջերմաստիճանը +18C է: Մայրաքաղաքում հինգշաբթի օրվա երկրորդ կեսին հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ: Ինչպես հաղորդեցին «Meteo-TV»-ից, Երեւանում ռադիոակտիվությունը 16 մկռ/ժամ է, օդի հարաբերական խոնավությունը` 69 %, մթնոլորտային ճնշումը` 669 մմ ս.ս:
Գեոմագնիսական դաշտը կլինի կայուն, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գնահատվում է 3: Երեւանում սպասվում է գիշերային ժամերին +16, ցերեկը` +28 աստիճան, Շիրակում, համապատասխանաբար, +6, +23, Կոտայքում` +6, +23, Գեղարքունիքում` +6, +23, Լոռիում` +8, +24, Տավուշում` +11, +25, Արագածոտնի լեռներում` +6, +23, Արագածոտնի նախալեռներում` +14, +27, Արարատում` +14, +28, Արմավիրում` +14, +28, Վայոց ձորի լեռներում` +6, +23, Վայոց ձորի նախալեռներում` +6, +23, Սյունիքի հովիտներում` +15, +28, Սյունիքի նախալեռներում` +7, +24, Արցախում` +13, +24, Ջավախքում` +16, +24 աստիճան






Facebook
Tweet This
Email This Post
