Սեպտեմբերի 24-25-ը կջրազրկվեն մայրաքաղաքի որոշ հատվածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 22, 2010 18:16
Շինարարական աշխատանքների հետ կապված` սեպտեմբերի 24-ի ժամը 10.00-ից սեպտեմբերի 25-ը` ժամը 10.00-ն, կդադարեցվի Նորք-Մարաշ եւ Ավան վարչական շրջանների, Նոր-Նորք վարչական շրջանի 1, 2, 3, 6, 7, 9-րդ զանգվածների ջրամատակարարումը, իսկ 4, 5, 8 զանգվածներում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով:
Ինչպես տեղեկացրին «Երեւան ջուր» ընկերությունից, կջրազրկվեն նաեւ Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի փողոցները, Վարդաշենի հանրակացարանները, Մուշավան թաղամասը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Բաբայան, Ուլնեցի, Տիգրանյան, Վարշավյան, Դ.Անհաղթի, Ներսիսյան, Ահարոնյան, Պ.Սեւակի, Հասրաթյան, Ռուբինյանց, Ռայնիսի, Գոգոլի, Նորաշխարհյան, Ռադիշչեւի, Շեւրոյան, Գերցենի, Լեփսիուսի փողոցները, Ազատություն պողոտան իր նրբանցքներով եւ հարակից տարածքները: Շինարարական աշխատանքների հետ կապված` սեպտեմբերի 24-ի ժամը 10.00-ից սեպտեմբերի 25-ը` ժամը 10:00-ն, կդադարեցվի նաեւ Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը` բացառությամբ Արցախի պողոտայի:






Facebook
Tweet This
Email This Post
